ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԱՍՏՂԱԳԵՏՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՍՏՂԱԳԵՏՆԵՐԻ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻՆ
ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ ԳԻՏԱՃԱՄԲԱՐ
Բյուրականյան գիտաճամբարը նախատեսված է Հայաստանի և Սփյուռքի 12-15 տարեկան շնորհալի պատանիների համար։ Գիտաճամբարի ծրագիրը հագեցած է կրթական, մշակութային և էքսկուրսիոն միջոցառումներով: Առաջին Բյուրականյան գիտաճամբարը կայացավ 2014թ. հոկտեմբերի 19-25-ին, որին մասնակցում էին 28 պատանիներ Հայաստանից և Սփյուռքից: 2015թ. և հաջորդ տարիներին ծրագիրը շարունակվելու է։
Ավելին http://www.aras.am/camp/index.html
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՐԱԿԱՆ
Աշակերտները այցելում են Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) խոշորագույն 2.6մ դիտակ և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան։ Աշակերտներին ներկայացվում են ԲԱ-ն և իր գործունեությունը, ինչպես նաև պրոֆեսիոնալ աստղագետը վարում է ինտերակտիվ դասախոսություն աստղագիտության թեժ թեմաների մասին։
ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դպրոցական դասախոսություններ ծրագիրը պրոֆեսիոնալ աստղագետների այցն է ՀՀ, Արցախի և Ջավախքի դպրոցներ: Աստղագետները ներկայացնում են ժամանակակից աստղագիտության խնդիրները և զարգացումները, հայ աստղագիտության պատմությունը, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) և հայկական աստղագիտությունը, Վիկտոր Համբարձումյանին և մյուս նշանավոր հայ աստղագետներին:
ՊԱՏԱՆԻ ԱՍՏՂԱԳԵՏԻ ԱԿՈՒՄԲ
Ծրագիրը միտված է միավորել աստղագիտությամբ հետաքրքրվող պատանիներին: Ակումբի միջոցով անցկացվում են մրցույթներ, խաղեր, քննարկումներ, առցանց տարածաշրջանային դասախոսություններ և հանրապետական աստղագիտական օլիմպիադաների ընտրական փուլեր:
Ավելին https://www.facebook.com/groups/932307583448914/
ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հանրային դասախոսություններ տրվում են ՀՀ տարբեր կազմակերպություններում։ Դրանց ժամանակ ներկայացվում է «Զարմանահրաշ Տիեզերքը», «Աստղագիտությունը երեկ, այսօր և վաղը» և այլ զեկուցումներ, որոնք ներառում են աստղագիտության խնդիրները և զարգացումները, հայ աստղագիտության պատմությունը, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) և հայկական աստղագիտության ներկայիս վիճակը, Վիկտոր Համբարձումյանի և մյուս նշանավոր հայ աստղագետների մասին։ Մի շարք հանրամատչելի նյութեր բաժանվում է հանրությանը։
ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ
Մենք պատրաստվում ենք ստեղծել առցանց տվյալների շտեմարան Միջազգային աստղագիտական օլիմպիադաների հայ մասնակիցների համար։ Առցանց տվյալների շտեմարանը կներառի Միջազգային աստղագիտական օլիմպիադաների հայ մասնակիցների բոլոր արդյունքներն ու կենսագրական տվյալները։
Ավելին http://www.aras.am/Education/olympiads.html
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՂԱՖԻԶԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագիրը տեղի կունենա Բյուրականի աստղադիտարանում, վերապատրաստումը ներառում է պրոյեկտորների, փոքր դիտակների, աստղագիտական համակարգչային ծրագրերի, տեսանյութերի/ֆիլմերի, գործնական վարժությունների, բացօթյա միջոցառումների և այլ միջոցների կիրառումը, որը կնպաստի արդյունավետ դասավանդմանը։ Նման միջոցառում արդեն մեկ անգամ իրականացվել է ԲԱ-ում:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍԻՐՈՂ ԱՍՏՂԱԳԵՏՆԵՐԻՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱԱՍՏՂԱ-ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ» ՆԱԽԱԳԾԻՆ
«ԱՍՏՂԱԳԻՏԱԿ» ԱՌՑԱՆՑ ԱՄՍԱԳԻՐ
«Աստղագիտակ» հանրամատչելի առցանց ամսագիրն առկա է ՀԱԸ համացանցային կայք-էջում, որտեղ բերված են հանրամատչելի ամսագրերում նախկինում տպագրված հոդվածներ, համացանցային կայք-էջեր, թեմատիկ հարցազրույցներ և այլն, այնպես որ ընթերցողն արագ մուտք ունենա դեպի իրեն հետաքրքրող ոլորտները և հարցերը:
Ավելին http://www.aras.am/Astghagitak/index.html
ԱՍՏՂԱՑՈՒՑԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Աստղագիտական կրթության և աստղագիտական գիտելիքների խորացման և տարածման գործում չափազանց կարևոր դեր է խաղում աշխարհի շատ երկրներում գործող աստղացուցարանները: Երևանում նախկինում նույնպես գործել է աստղացուցարան: Ծրագիրը նպատակն է Երևանում և ՀՀ այլ քաղաքներում կառուցել ժամանակակից աստղացուցարաններ:
ՓՈՔՐ ԱՍՏՂԱԴԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ
Աստղգիտական քարտեզների, ատլասների, գրքերի, դասագրքերի, տեղեկատվական և հանրամատչելի գրքույկների և կրթական խտասկավառակների թողարկում և տարածում:
Ավելին http://aras.am/Books/books.html
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆԸ
Ծրագիրը նպատակ ունի միավորել գիտական թեմաներով գրող Հայաստանի լրագրողներին և տեղեկատվություն փոխանակել: Համաշխարհային վիճակագրության համաձայն, տարբեր երկրների ԶԼՄ-ներում գիտական հրապարակումների 50-90%-ը որևէ կերպ առնչվում է տիեզերական թեմաներին, այդ պատճառով աստղագետները կարող են մեծ դեր ունենալ գիտական լրագրության զարգացման գործում:
Ավելին https://www.facebook.com/groups/144651068920380/
|