«Վիկտոր Հ. Համբարձումյանի հետնորդները» կրթական բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2014թ. և հետապնդում է կրթական, բարեգործական և այլ հանրօգուտ նպատակներ: Հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է այն մեծ հաջողությամբ, որ վերջին տասնհինգ տարիների ընթացքում թվով 35 հայ պատանիներ ունեցել են դպրոցականների աստղագիտության միջազգային օլիմպիադաներում: Հիմնադրամի հիմնական նպատակն է` ոգևորել դպրոցականներին և նրանց լայն շրջանում հետաքրքրություն զարգացնել աստղագիտության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի դպրոցականների օլիմպադաներում հայտնաբերել տաղանդավոր աշակերտներին և նպաստել ու ապահովել նրանց մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին` հետագայում տեղեկացված լինելով նրանց հետագա գիտական գործունեությանը։ Հիմնադրամի նպատակներն են նաև աստղագիտական կրթությունը տարբեր մակարդակներում բարելավելը և աստղագիտությունը գիտահանրամատչելի ձևով տարածելը։ Հիմնադրամի հնարավոր շահառուներն են դպրոցականները, աստղագիտության օլիմպիականները, արտասահմանում ուսում ստացող և ստացած երիտասարդ աստղագետները, աստղագիտության բնագավառում գործող անձինք, աստղագիտության զարգացմանը և տարածմանը նպաստող անձինք: