![]() | ![]() |
Ռոբերտ Սարգսյան Էլ. փոստ` sargsyan.robert@yahoo.com, olimpsar@yahoo.com Հեռ.` +374-10-524359, +374-95-528036 | Արեգ Միքայելյան Էլ. փոստ` aregmick@yahoo.com, aregmick@aras.am Հեռ.` +374-10-525505, +374-91-195914 |
| ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի կենտրոն
հենակետային վարժարան, տնօրեն «Վիկտոր Հ. Համբարձումյանի հետնորդները» կրթական բարեգործական հիմնադրամի տնօրեն Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (գիտական ղեկավար` ակադեմիկոս Վ. Հ. Համբարձումյան) Հրատարակել է ավելի քան 50 գիտական աշխատանքներ, «Ֆիզիկա» առարկայի դասավանդմանը և լաբորատոր աշխատանքներին նվիրված յոթ մեթոդական և հինգ ուսումնաօժանդակ ձեռնարկներ, տպագրել է հինգ գիրք` «Լույսի հավերժաշող ակունք» (2008թ.), «Ճանապարհորդություն Արեգակնային համակարգում» (2010թ.), « Մարդը և Տիեզերքը » (2010թ.), «Տիեզերքի էվոլյուցիան` ըստ Վիկտոր Համբարձումյանի» (2010թ.), «Վիկտոր Հ. Համբարձումյանի հետնորդները» (2012թ.) |
Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) հիմնադիր ղեկավար Եվրասիական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) վարչության անդամ Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (ՎԱՄԱ) գործադիր կոմիտեի անդամ Հրատարակել է ավելի քան 250 աշխատանք, այդ թվում հոդվածներ գիտական ամսագրերում և գիտաժողովների նյութերի ժողովածուներում, էլեկտրոնային կատալոգներ, տեղեկատվական նյութեր և գիտա-հանրամատչելի հոդվածներ։: Տպագրել է 4 գիրք` «Բյուրականի աստղադիտարան» (1996թ․, 1998թ․, 2000թ․, 2001թ․, 2008թ. և 2011թ․), «Վիկտոր Համբարձումյան․ կարևորագույն գիտական արդյունքներ» (2008թ․ և 2011թ․), «Բենիամին Մարգարյան» (2013թ․), «Վիկտոր Համբարձումյան․ կյանքը և գործունեությունը» (2014թ․)։ Խմբագրել է մի շարք միջազգային և տեղական գիտաժողովների նյութերի ժողովածուներ և այլ գրքեր: «Վիկտոր Համբարձումյան» (2008թ․), «Աստղագիտություն ուսանողների համար» (2010թ․) և «Աստղագիտություն դպրոցների համար» (2012թ․) DVD խտասկավառակների հեղինակն է: |
|